Վրաստանում 2017 թվականից վարորդական իրավունքի որակավորման գործնական քննություններում նոր փոփոխություններ կսահմանվեն:
Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին` մասնավորապես նշելով, որ փոփոխությունները կվերաբերեն հատկապես գործնական մասին. քննության ընթացքում պահանջվող գործողություններին կավելալան նորերը:
«Կարծում եմ, որ 2017թ.-ի արդեն երկրորդ կեսից փոփոխությունն ուժի մեջ կմտնի: Դրանով գործնական քննությունը զգալիորեն կբարդանա: Կավելանա ևս մեկ կետ, որը վարորդին հնարավորություն կտա դրսևորել վարորդական հմտություններն իրական պայմաններում՝ քաղաքում»,-«ambebi.ge»-ին տված հարցազրույցում ասել է Շալվա Խուցիշվիլին:
www.aliq.ge