Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի բնակչուհի Զոյա Կյուրեղյանը դժգոհում է, որ ապրում է գյուղում, սակայն անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն չունի:
Ինչպես նշում է տիկին Զոյան, կով պահելու հնարավորություն չկա, ոմանք 100 -ական հեկտար հող ունեն, բայց մենք ունենք բազմանդամ ընտանիք և ընդամենը 6 հեկտար հող:
Չկա խոտ, չկա հնարավորություն, մեկ հակ խոտի գինը արժե 10 լարի: Զոյան ավելացրեց նաև, որ գազի բացակայության պատճառով որպես ձմռան վառելանյութ գոմաղբ են բերում սարից:
Եթե գազ լինի կկարողանանք ապրել քաղաքակիրթ, տունը տաք ու հարմարավետ կլինի: Միայն ընտրություններից առաջ են գալիս, խնդրում քվեարկել, խոստանում գազ մատակարարել, իսկ ընտրություններից հետո բոլոր խոստումները մոռացվում են:
Նշենք, որ օրերս Վրաստանի խորհրդարանի պատգա Սումբատ Կյուրեգյանը հյուրընկալվել էր NOR ռադիոկայանում:
Գյուղերի գազաֆիկացման վերաբերյալ հարցին նա պատասխանեց, որ սա շատ կարևոր հարց է, որ շրջանի գյուղերի գազաֆիկացման համապատասխան խորհրդարանական հանձնաժողովը դիմել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին: Գրավոր հայտարարություն է ուղարկվել Տարածքային զարգացման նախարարություն, և սպասում են պատասխանի:
Ավելացնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղը Նինոծմինդայի մունիցիպալիտետի այն մնացած գյուղերից է, որտեղ բնական գազ չկա: Գորելովկա գյուղում բնական գազի բացակայության պատճառով բնակիչները ամռանը ակտիվորեն սկսում են վառելիք պատրաստել ձմեռային շրջանի համար: Վառելիքը, որը նրանք պատրաստում են ձմռանը, կոչվում է աթար (կովի չորացրած գոմաղբ): Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 9 գյուղեր բնական գազ չունեն:
Այս մասին մեզ ավելի մանրամասն պատմեց Գորելովկա գյուղի բնակիչ Զոյա Կյուրեղյանը: