Վրաստանն Արևելյան գործընկերության առաջատար երկիրն է. Մարգվելաշվիլի

Վրաստանն Արևելյան գործընկերության առաջատար երկիրն է. Մարգվելաշվիլի

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ելույթ ունենալով արտերկրում Վրաստանի դեսպանների առջև, հայտարարել է, թե Վրաստանն Արևելյան գործընկերության առաջատար երկիր է.

«Մենք Արևելյան գործընկերության առաջատար երկիրն ենք: Այդ առաջատարությունն արդեն իսկ արտացոլվել է այն համաձայնագրերում, որոնք Վրաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ:

Մենք ունենք ազատ առևտրի մասին համաձայնագիր, ասոցացման համաձայնագիր և որպես դրանց շարունակություն՝ ակնկալում ենք ազատ վիզային հաղորդակցության մասին համաձայնագիր, ինչն էլ ավելի կխորացնի եվրոպական տիրույթին մեր երկրի ինտեգրումը»:

Մարգվելաշվիլին Վրաստանի եվրոպական ինտեգրման համատեքստում կարևորել է ոչ միայն Բրյուսելի ու եվրոպական կառույցների հետ փոխհարաբերությունների հաստատումը, այլև՝ եվրոպական բոլոր մայրաքաղաքների հետ համագործակցության խորացումը:



Opinion, pooling and voting