Վրաստանի ԵՄ անդամակցությանը հիմնականում կողմ են երիտասարդները. NDI

Վրաստանի ԵՄ անդամակցությանը հիմնականում կողմ են երիտասարդները. NDI

ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) հունիսի 8-ից հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում հետազոտություն է իրականացրել, որին մասնակցել է 4,113 մարդ: Այս մասին գրում է www.aliq.ge-ն:

Հարցման մասնակիցների մեծ մասը (48 տոկոսը) գտնում է, որ Վրաստանը պետք է լինի արևմտամետ արտաքին քաղաքական ուղղության վրա` միեւնույն ժամանակ լավ հարաբերություններ պահպանելով Ռուսաստանին հետ:

Հարցվածների միայն 20 տոկոսն է գտնում, որ Վրաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը պետք է լինի ռուսամետ` պահպանելով հարաբերությունները ԵՄ եւ ՆԱՏՕ-ի հետ:

Նույն թեմայի շուրջ հարցվածների 13 տոկոսը ասել է, որ Վրաստանի արտաքին քաղաքական օրակարգում պետք է լինի միայն արևմտյան ուղեգիծը, իսկ 6 տոկոսի համար` միայն ռուսականը:

Ստացված պատկերը զգալիորեն տարբերվում է մարտին անցկացրած հարցումների արդյունքներից: Մասնավորապես, եթե հունիսին երկրի արևմտամետ արտաքին քաղաքական ուղղությունն ու Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կարեւոր են հարցվածների 48 տոկոսի համար, ապա մարտ ամսին այդ ցուցանիշը 52 տոկոսի էր հասնում:

Ըստ NDI-ի, հարցվածների մեծամասնությունը ասել է, որ 2012 թ. հետո իրենք ու իրենց ընտանիքը նույն վիճակում են: Հարցին` « 2012 թ. հետ համեմատած այսօր դուք եւ ձեր ընտանիքը առավել լավ վիճակում եք», միայն 17 տոկոսն է դրական պատասխան տվել: 33 տոկոսը գտնում է, որ վիճակը վատթարացել է:

Վրաստանի ողջ տարածքում ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն, Վրաստանի Եվրամիություն անդամկացությանը ավելի շատ աջակցում են երիտասարդները, քան այլ տարիքային խմբերի ներկայացուցիչները: Մասնավորապես հարցումներին մասնակցած 18-35 տարեկան երիտասարդների 77 տոկոսը համաձայն է, որ Վրաստանն անդամակցի ԵՄ-ը: Հարցին դրական պատասխանել են տվել նաև 36-55 տարիքային խմբի 74 տոկոսը եւ 56-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների 64 տոկոսը:

Վրաստանի ԵՄ անդամակցությունը անընդունելի է 18-35 տարիքային խմբի 14 տոկոսի համար, 36-55 տարիքային խմբի 15 տոկոսի եւ 56-ից բարձր քաղաքացիների 20 տոկոսի համար:

Հարցվածների մեծամասնությունը իրեն համարել է գործազուրկ: Միայն 36 տոկոսն է նշել, որ աշխատանք ունի:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կառավարությունը համապատասխան փոփոխություններ է իրականացնում, դրական է արտահայտվել հարցվածների 40 տոկոսը: Բացասական պատասխան է տվել 50 տոկոսը:

Հարցին, թե ինչ ուղղությամբ է զարգանում երկիրը 34 տոկոսը պատասխանել է, որ փոփոխություն չկա, 33 տոկոսի համար Վրաստանը սխալ ուղղությամբ է զարգանում, 25 տոկոսի կարծիքով երկրի զարգացումը ճիշտ ուղղության վրա է:



Opinion, pooling and voting