Թիթեղագործի աշխատանքը պահանջված է

Թիթեղագործի աշխատանքը պահանջված է

Նինոծմինդա քաղաքի բնակիչ 76-ամյա Բագրատ Գրիգորի Կակոսյանը արդեն 68 երկար ու ձիգ տարիներ զբաղվում է թիթղագործությամբ, նա այս աշխատանքով զբաղվում է երկրորդ դասարանից:

Թիթեղագործությամբ զբաղվելու հմտությունները իրեն են փոխանցվել հորից` Գրիգորի Կակոսյանից:

Բագրատ Կակոսյանը մասնակցել է ձեռքի աշխատանքի մրցույթի և գրավել է առաջին տեղը ամբողջ Վրաստանի մասշտաբով: Չնայած նրան, որ գոյություն ունեն թիթեղագործության տարբեր գործարաններ, սակայն թիթեղյա ձեռքի աշխատանքների պահանջարկը շատ մեծ է Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների շրջանում: Բագրատ Կակոսյանի խոսքով` իր մոտ բնակիչները հաճախ են պատվիրում ջրատար խողովակներ, լուսամուտագոգեր, դույլեր, գազի վառարանների և կաթսաների խողովակներ:

Մեր հերոսի խոսքով` թիթեղի մշակման նոր հաստոցների ի հայտ գալուց ի վեր աշխատանքը թիթեղի հետ արագացել է, սակայն հումքի որակը ընկել է: Մանրամսների մասին զրուցեցինք վարպետ Բագրատ Կակոսյանի հետ.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting