Օգոստոսի 29 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղում տեղի ունեցավ Խաչքարի բացման պաշտոնական արարողություն, որը գյուղի բնակիչների համար կծառայի որպես աղոթքի վայր:
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վարդապետ Տեր Կիրակոս Դավթյանի և Տեր Արմաշ քահանա Պողոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Խաչքարի օծման արարողություն:
Խաչքարը տեղադրվել է Ղաուրմա գյուղի զավակ Սայաթ Մկրտչյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իսկ քանդակագործը Արա Ղարսլյանն է:
Ըստ բարերար Սայաթ Մկրտչյանի ՝ սա իր վաղեմի երազանքն է: Սկզբում նա ցանկանում էր վերականգնել գյուղի եկեղեցին, սակայն դա չստացվեց փաստաթղթային պատճառներով: Եվ այսպես, ես ընտրեցի ավելի այլընտրանքային լուծում, որոշեցի գյուղում տեղադրել Խաչքար և աղբյուր: «Խաչքարն ինձ համար նման է խորհրդանիշի, որպեսզի մենք ՝ գյուղից հեռացած հայերս, միշտ հիշենք և չմոռանանք մեր Հայրենիքը: Ես շատ ծրագրեր եմ պլանավորում, բայց չեմ ուզում նախօրոք խոսել այդ մասին: Իմ ամենամեծ երազանքը այն է որ իմ գյուղում ոչ մի դատարկ տուն չլինի: Որպեսզի մարդիկ ոչ թե հեռանան, այլ մնան գյուղում: Իհարկե, իմ երազածը հեքիաթներ են, բայց երբեմն դրանք իրականանում են », – ասում է Սայաթ Մկրտյանը: