Հայ-վրացական հարաբերություններում լուրջ փոփոխություններ կլինեն

Հայ-վրացական հարաբերություններում լուրջ փոփոխություններ կլինեն

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցի մասով նշել է. «Հայաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության շատ լուրջ հեռանկարներ են բացվում: Ոչ պակաս հետաքրքիր է թվում Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային հաղորդակցության բացման հեռանկարը»:

Նշենք, որ ՀՀ կառավարության ծրագրում, որն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից, հստակ հիշատակում կա հայ-վրացական հարաբերությունների մասով: Նշվում է, որ ՀՀ-ն կշարունակի ապահովել առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների զարգացումը, իսկ Թբիլիսիի հետ հաղորդակցական կապերի բարելավումը ռազմավարական նշանակություն ունի։

Հայաստանը մտադիր է նաև խորացնել կապերը քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, մշակութային, մարդասիրական և զբոսաշրջային ոլորտներում, և դա կենսական կարևոր նշանակություն ունի երկու երկրների համար»,- գրում է թերթը։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան