Սեպտեմբերի 4-ից հասարակական տրանսպորտի երթևեկությունը չի վերսկսվի: Այս մասին կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն:
Նրա խոսքով, խորհրդի նիստում, երկրում համավարակաբանական իրավիճակից ելնելով, հասարակական տրանսպորտի երթևեկության վերականգնումը նպատակահարմար չի համարվել:
Ղիբրաձեի խոսքով ` քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի մինչև սեպտեմբերի 13-ը:
Հիշեցնենք, որ քաղաքային տրանսպորտի տեղաշարժի սահմանափակումը սահմանվել է օգոստոսի 14-ին: