Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին մասնակցել է Թբիլիսիում ընթացող՝ արտերկրում Վրաստանի դեսպանների հետ հանդիպմանը։
Վրաստանի ՊՆ հաղորդմամբ՝ Խիդաշելին կարևորել է այդ միջոցառման անցկացումը: «Կարծում եմ, որ Վարշավայի գագաթնաժողովի ֆոնին ու վիզաների ազատականացման ճանապարհին մենք դեռ շատ քննարկելու բան ունենք առաջիկա երեք օրում։
Չափազանց կարևոր է, որ մեր դիվանագիտական կորպուսը արդեն վաղվանից սկսի հաջորդ տարի Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստումը։ Ժամանակը շատ արագ է ընթանում, և նման հանդիպումները շատ կարևոր են, քանի որ գործընթացը չի իրականացվում միայն Բրյուսելում։
Երկկողմ ձևաչափերի դերը վիթխարի է, և երբ բոլոր դեսպանները տեղում են, շատ ավելի հեշտ է իրականացնել արդյունքին միտված պլանը»,- ասել է նա։