Թուրքական Haber 7 լրատվական կայքի փոխանցմամբ` Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Ջոզեֆ Դանֆորդի հետ, որի ժամանակ բարձրացրել է իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Գյուլենին մեղադրել էր Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու համար: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը չարտահանձնի Գյուլենին, ապա լրջորեն կտոժեն թուրք-ամերիկյան հարաբերությունները: