Նինոծմինդայի շրջանի Գորելովկա և Ժդանովական գյուղերում, որտեղով որ անցնում է Վրաստան- Հայաստան իրար կապող կենտրոնական մայրուղին տեղադրվել են արհեստական արգելակներ։
Գորելովկա գյուղում տեղադրվել է թվով չորս արհեստական արգելակ, հիմնականում գյուղի կենտրոնական հատվածում, որտեղ գտնվում են դպրոցներ և մարդկանց շարժը համեմատաբար ակտիվ է։
Գորելովկա
Գորելովկայի գյուղական համայնքի գյուղապետ Մնացական Բաբաջանյանը մեզ ասաց, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ինքը, Նինոծմինդայի քաղաքապետարանում Ժդանովական գյուղի ներկայացուցիչ Խորեն Թամասյանը և պատգամավոր Ասքանազ Մարկոսյանը պատրաստել են համապատասխան դիմում, ներկայացրել են քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը իր հերթին այն փոխանցել է Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտ, որպեսզի երկու գյուղերով անցնող մայրուղու վրա տեղադրվեն արգելակները։
Դիմում
Գորելովկայում նախատեսված բոլոր արգելակները արդեն տեղադրվել են, իսկ Ժդանովական գյուղում Սեպտեմբերի 1-ի դրությամբ տեղադրվել էր 1 արհեստական արգելակ՝ մայրուղուց դեպի դպրոց տանող խաչմերուկից առաջ։
Ժդանովական
Ինչպես նշեց Խորեն Թամասյանը, Ժդանովականում աշխատանքները կշարունակվեն և նախատեսվում է տեղադրել 3 արհեստական արգելակ։
Հարկ է նշել, որ դիմումը, որը ստորագրել են Մնացական Բաբաջանյանը, Խորեն Թամասյանը և Ասքանազ Մարկոսյանը այն ներկայացվել է Ապրիլ ամսին, իսկ պատասխանը ստացվել է Մայիս ամսին:
«Աշխատանքները սկսվել են հիմա, որովհետև մրցույթ էր հայտարարվել և պետք է ընթանար նաև նախապատրաստական աշխատանքներ», – ասում է Բաբաջանյանը։
Մանրամասները՝ աուդիոնյութում.
Նշենք, որ Գորելովկայում նախկինում մեկ անգամ տեղադրվել էին արհեստական արգելակներ, սակայն ձմռանը ճանապարհը մաքրելու ընթացքում դրանք կոտրվել էին։ Ինչ վերաբերում է Ժդանովական գյուղին, ապա այստեղ բնակիչները նախկինում մի քանի անգամ դիմել էին ղեկավար անձանց, որպեսզի գյուղի կենտրոնական փողոցում տեղադրվեն արհեստական արգելակներ։
Այս թեմայով ընթերցեք՝