Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, որոնք խզվել են 2008 թվականի սեպտեմբերին:
Այդ մասին նշված է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Վիտալի Զոլոչևսկուն արտգործնախարար Սերգեյ Լավրովի հասցեագրած նամակում:
Զոլոչևսկին ընթացիկ տարվա հունիսին դիմել էր Ռուսաստանի արտգործնախարարին՝ խնդրելով դիտարկել ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը:
Պատասխան նամակում Սերգեյ Լավրովն ընդգծել է երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման կարևորությունը: Նամակում նշված է, որ ռուսական կողմը մեծ ջանքեր է գործադրում դրա համար, ինչի արդյունքում վերջին տարիներին վերսկսվել է տրանսպորտային հաղորդակցությունը, դինամիկ ձևով աճում է տրանսպորտային հաղորդակցությունը, Վրաստանի քաղաքացիների համար ազատականացվել է վիզային ռեժիմը, զարգանում են հումանիտար կապերը:
Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, ապա Ռուսաստանի արտգործնախարարի նամակում նշված է, որ այդ հարցը չի լուծվում Վրաստանի իշխանությունների դիրքորոշման պատճառով:
«Պաշտոնական Թբիլիսին շարունակում է պնդել մեր համար անընդունելի պայմանի շուրջ, ըստ որի՝ մենք պետք է հետ վերցնենք Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման մասին մեր որոշումը»,- գրել է նա: