Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների համար անասնապահությունը եկամտի հիմնական աղբյուրներից է:
Շրջանն ունի մոտ 20.000 խոշոր և մոտ 18.000 մանր եղջերավոր անասուն:
Այս տարի փոքր քանակությամբ խոտը մեծ խնդիրներ կստեղծի Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների համար:
Գանձա գյուղի բնակիչ Շալիկո Հարությունյանի խոսքերով, այս տարի խոտի վիճակը շատ վատ է, խոտի մեկ հակը արժե 8-10 լարի, ինչը շատ թանկ է: Եթե այս գնով խոտ գնես, ապա անասնապահությամբ զբաղվելը ձեռնտու չէ: Եթե խոտ չունես ապա կովերը պետք է վաճառվեն: Սակայն կովերի գները շատ ցածր են ՝ 1000-1500 լարի մեկ կովի համար:
Շալիկոն նաև հավելեց, որ դեռ չգիտի `կովերին կվաճառի, թե ոչ, դա կախված է խոտի քանակից: Մեկ այլ բնակիչ Գեորգին նշում է, որ այս պահին 1 լիտր կաթն արժե 1 լարի: Համաճարակի պատճառով խանութներում ապրանքների գները բարձրացել են, մինչդեռ կաթի գինը մնացել է նույնը: Բնակչությունը շատ ծանր վիճակում է, նույնիսկ անասնապահությունը դարձել է անշահավետ զբաղմունք: Պարզ ջուրն ավելի թանկ է, քան կաթը:
Նինոծմինդայում ավարտվում է խոտհունձի սեզոնը: Այս տարի խոտը քիչ է, ուստի չոր խոտի գինը արժե 8-10 լարի: Մարդկանց զգալի մասը հնձում և հավաքում է տեխնիկայով, և այն վայրերում, որտեղ տեխնիկան անհասանելի է, դրանք հնձվում են ձեռքով: Այս տարի բնակիչները դժգոհ են արդյունքից: