
Սեպտեմբերի 2 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղում ուժեղ քամին արմատախիլ է արել հսկա ծառ:
Ընկած ծառը վնասել է էլեկտրահաղորդման գծերը: Մոտ մեկ ժամ Դիլիֆի սնուցող սարքում էլեկտրականություն չկար: Ինչպես պարզաբանել են Energo-pro Georgia ընկերությունից, էլեկտրաէներգիան վերականգնվել է: