Սեպտեմբերի 5-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 314 104 պատվաստում,- այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Բացի այդ, ըստ պաշտոնական տվյալների, սեպտեմբերի 4-ին պատվաստվել է 22 733 մարդ: Միևնույն ժամանակ, մեկ դեղաչափով պատվաստվել է 362 608 մարդ, որը մեծահասակ բնակչության 29,4 տոկոսն է: Իսկ 475 748-ը ՝ լիովին պատվաստված են, ինչը կազմում է մեծահասակ բնակչության 16,7 տոկոսը:
Ինչ վերաբերում է վիրուսով վարակման նոր դեպքերին, ապա Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 210 նոր դեպք, ապաքինվել է 5 587 հիվանդ: Վերջին 24 ժամում մահացել է 74 վարակված: 1tv.ge