Աշխարհի ծառերի մեկ երրորդը վտանգված է գյուղատնտեսության, անասնապահության և անտառահատումների պատճառով, տեղեկանում ենք Բուսաբանական այգիների միջազգային (BGCI) կայքում հրապարակված զեկույցից:
Վերլուծելով 58,497 ծառատեսակ ամբողջ աշխարհում՝ ծառերի գլոբալ հետազոտությամբ զբաղվող կազմակերպությունները հինգ տարվա ընթացքում հետազոտություններ են կատարել անհետացման վտանգի մասին ամբողջական տեղեկություններ հավաքելու համար:
«Այժմ մենք գիտենք, որ ծառատեսակների 30%-ը վտանգված է, և առնվազն 142 տեսակ ծառ գրանցված է որպես վայրի բնության մեջ անհետացած»,- ասվում է կազմակերպության զեկույցում:
Ծառերի գոյության հիմնական սպառնալիքներն են գյուղատնտեսությունը, անտառահատումները, անասնապահությունը, հրդեհները, վնասատուների ու հիվանդությունների տարածումը, կլիմայի փոփոխությունը, ինչը, ըստ հետազոտողների, հստակ չափելի ազդեցություն ունի ծառերի վրա: Նաև, ըստ զեկույցի հեղինակների, վտանգված ծառերի ամենամեծ թիվը Մալազիայում է, Ինդոնեզիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Կոլումբիայում և Վենեսուելայում: 1in.am