Վրաստանի վարչապետն ընդունել է պաշտպանության նախարարի հրաժարականը

Վրաստանի վարչապետն ընդունել է պաշտպանության նախարարի հրաժարականը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հինգշաբթի երեկոյան բավարարել է պաշտպանության նախարար Թինա Խիդաշելու խնդրանքը՝ 2016 թվականի օգոստոսի 1-ից իրեն զբաղեցրած պաշտոնից հեռացնելու համար։

Այդ մասին հայտարարել են Վրաստանի վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները։ Դեռ հայտնի չէ, թե օգոստոսի 1-ից ով է գլխավորելու պաշտպանության նախարարությունը։

Կվիրիկաշվիլին ընդունել է նաև հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլու հրաժարականը։
Ավելի վաղ Խիդաշելին ու Զաքարեիշվիլին դիմել էին վարչապետին՝ խնդրելով ազատել իրենց զբաղեցրած պաշտոններից։ Խիդաշելին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականի մայիսի 1-ից։

Խիդաշելին ու Զաքարեիշվիլին հանդիսանում են Հանրապետական կուսակցության անդամներ, որը մտնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության մեջ։
Հուլիսի 12-ին Հանրապետական կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել էր, որ «Վրացական երազանքի» մեջ մտնող քաղաքական ուժերը որոշել են առանձին ճանապարհներով մոտենալ հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։



Opinion, pooling and voting