Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը կարող է Ադրբեջանում տեղի ունենալ 2016 թվականի աշնանը:
Այդ մասին հայտնել է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ներկա դրությամբ հստակեցվում են հանդիպման ժամկետն ու ծրագիրը: Աղբյուրն ընդգծել է, որ պաշտոնական Անկարան մեծ նշանակություն է տալիս եռակողմ համագործակցությանը: