Վրաստանի դպրոցներում կներդրվի պրոֆեսիոնալ զարգացման ծրագիր

Վրաստանի դպրոցներում կներդրվի պրոֆեսիոնալ զարգացման ծրագիր

Վրաստանի հանրային դպրոցներում փուլ առ փուլ ներդրվելու է պրոֆեսիոնալ զարգացման ծրագիր, որը կօգնի 10-12-րդ դասարանների աշակերտներին, ինչպես նաև մասնագիտություն ընտրել բոլոր ցանկացողներին և անցնել նախապատրաստական կուրսեր։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ Նատիա Նացվլիաշվիլին հայտարարել է. «Կրթական համակարգը պետք է ընձեռի կյանքի յուրաքանչյուր փուլում անձնական ու պրոֆեսիոնալ զարգացման հնարավորություն։

Հանրային ու մասնավոր սեկտորների համագործակցությունը լավագույն եղանակն է նրա համար, որ նման կրթությունը դարձել է զբաղվածության աճի ու աշխատաշուկայի զարգացման գործիք»։

Նախապատրաստական դասընթացները սկսվելու են սեպտեմբերին՝ հետևյալ մասնագիտություններով՝ էլեկտրիկ, սանտեխնիկ, փականագործ, զոդող։ Դրանց կմասնակցի 75 մարդ։



Opinion, pooling and voting