Օգոստոսի կեսերին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2248-ի։ Այս մասին հայտնում է Dominican Today պարբերականը՝ հղում անելով երկրի քաղպաշտպանության ծառայությանը։
Տարբեր աստիճանի մանրմնական վնասվածքներ է ստացել առնվազն 12 763 բնակիչ։ Եվս 329-ն անհետ կորած են համարվում։
Օգոստոսի 19-ին Հայիթիի իշխանությունները հայտնել էին 2189 զոհի մասին։
7․2 մագնիտուդով երկրաշարժը ցնցել էր Հայիթիի ափերն օգոստոսի 14-ին։ Իշխանությունները մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ են սահմանել։ Վնասի չափը, նախնական գնահատմամբ, կազմում է 1․12 մլրդ դոլար։
ՄԱԿ-ը տուժածներին 8 մլն դոլարի օգնություն կուղարկի։ 1in.am