Ասֆալտապատվում է Մեծ և Փոքր Արագյալներ տանող ճանապարհը

Ասֆալտապատվում է Մեծ և Փոքր Արագյալներ տանող ճանապարհը

Մեծ և Փոքր Արագյալներ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները վաղուց սկսված են: Շինաշխատանքներն իրականացնում է «Ջավախք ԱվտոԳզա» ընկերությունը և ֆինանասավորվում շրջանային հիմնադրամի կողմից: Ֆինանսավորման գումարը կազմում է 454000 լարի: Նախագծով նախատեսված է ասֆալտապատել ավելի քան 1140 մետր ավտոճանապարհ, որի լայնությունը կազմելու է 6 մետր:

Այս պահին փռված է ասֆալտի առաջին շերտը, իսկ նշված ավտոճանապարհահատվածը վերջնական շահագործման կհանձնվի մեկ շաբաթվա ընթացքում: Ինչպես նշում են Մեծ Արագյալ գյուղի բնակիչները, ասֆալտապատման աշխատանքները կատարվում են բարձր մակարդակի վրա, սակայն առկա է մեկ խնդիր` ջրատարների բացակայության պատճառով անձրևաջրերը լցվում են բնակիչների տների բակերը:

Մանրամասների մասին մեր նյութում.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting