Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան:
Վարչապետի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար հայտարարություններով:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում: news.am