Վերջին օրերին մի քանի կուսակցություն բարձրաձայնել է Ախալքալաքում և Նինոծմինդայում իրենց ներկայացուցիչների վրա ճնշումների ու սպառնալիքների մասին: «Լելո» կուսակցության համամասնական ցուցակն, օրինակ, լքել են չորս անդամները՝ Համայակ Զաքարյանը, Հայկուշ Չոլախյանը, Վարդանուշ Զաքարյանը և Արմենակ Չոլախյանը: Վերջիններս դիմում են ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողով՝ իրենց թեկնածությունը հանելու նպատակով:
Նշենք, հարցի շուրջ խոսել է նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Ընդդիմադիր այս ուժի անդամները լքել են Թեթրիծղարոյի և Ախալքալաքի սակրեբուլոների համամասնական ցուցակը:
Մինչ այս նման դեպքեր եղել են Գախարիայի և «Միացյալ ազգային շարժման» կուսակցությունների հետ կապված:aliq.ge