Սոնիկ Ռուբենի Բաղոյանը ծնվել է 1951թ. Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում, բազմազավակ ընտանիքում:
1970թ. գերազանցությամբ ավարտել է դպրոցը և ընդունվել Կիրովականի ֆիզիկամաթեմատիկական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը: 1975թ. ավարտել է ինստիտուտը և վարդարձել հայրենի գյուղ: Օրոջալարի դպրոցում 15 տարի կազմակերպիչ և ուսմասվար է աշխատել:
1990 թվականից մինչև օրս մեր հերոսուհին դասավանդում է մաթեմատիկա Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում, միաժամանակ աշխատում է նաև Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնում: Սոնիկ Բաղոյանը մեր հետ զրույցում նշեց, որ մանկավարժի մասնագիտությունը ընտրելու պատճառը եղել է իր դասղեկ Լաուրա Ղազարովնայի նկատմամբ ունեցած սերն և հարգանքը:
Ավելի մանրամասն մեր նյութում.
Фото из архива Соник Рубеновны.
Անաիտ Զալալյան