Թուրքիայում 100-ից ավելի լրատվամիջոց է փակվել

Թուրքիայում 100-ից ավելի լրատվամիջոց է փակվել

Թուրքիայի կառավարությունը երկրում գործող 100-ից ավելի զանգվածային լրատվամիջոցներ փակելու վերաբերյալ որոշում է կայացրել, Aliq.ge-ն` հղում անելով CNN Turk-ին:

Խոսքը շուրջ 130 պարբերականի եւ հեռուստատեսության մասին է, այդ թվում 45 շաբաթաթերթ եւ 16 հեռուստաընկերություն: Կառավարությունը հայտարարել է նաեւ 1600-ից ավելի զինծառայողի, այդ թվում` 149 գեներալների եւ մեկ ադմիրալի պաշտոնանկ անելու վերաբերյալ:

Հուլիսի 27-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածների թվում շուրջ 10.000 զինծառայող կա: Անկարան գտնում է, որ հեղաշրջման կազմակերպիչը ԱՄՆ-ում բնակվող հոգեւոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենն է: Վերջինը, սակայն, այս մեղադրանքը ժխտում է: Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ֆեթուլլահ Գյուլենը քաղաքական հակառակորդներ են։



Opinion, pooling and voting