Ամառային ջերմությունը Վրաստան կվերադառնա այսօրվանից՝ սեպտեմբերի 9 -ից. Օդերեւութաբանները այսօր խոստանում են մինչև +27 աստիճան և ժամանակ առ ժամանակ անձրևներ:
Քութաիսիում (Իմերեթի) եղանակը կլինի արևոտ և տաք, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +30 աստիճան: Օզուրգեթիում (Գուրիա) սպասվում է +26 աստիճան, հավանական են տեղումներ:
Օդերեւութաբանները Փոթիում կանխատեսում են առանց տեղումների եղանակ (Սամեգրելո եւ Զեմո Սվանեթի), նավահանգստային քաղաքի օդի ջերմաստիճանը տաքանալու է մինչեւ +27 աստիճան: Զուգդիդիում եղանակը կլինի արևոտ և մինչև +27 աստիճան: Մեսթիայում օդի ջերմաստիճանը կբարձրանա առավելագույնը +24 աստիճան:
Ամբրոլաուրիում (Ռաչա-Լեչխումի Քվեմո Սվանեթի) կլինի մինչեւ +28 աստիճան: Չիատուրայում (Իմերեթի), կդիտվի առավելապես արեւոտ եւ մինչեւ +27 աստիճան տաքություն:
Ախալցխայում (Սամցխե-Ջավախք) սպասվում է +26 աստիճան: Բորժոմի հանգստավայրում սպասվում է քամի եւ մինչև +27 աստիճան տաքուտյուն: Բակուրիանիում օդի ջերմաստիճանը կլինի +20 աստիճան: Գուդաուրիում սպասվում է անձրեւ, իսկ օդի ջերմաստիճանը կլինի ընդամենը +13 աստիճան:
Գորիում օդերևութաբանները խոստանում են առանց տեղումների եղանակ ՝ մինչև +27 աստիճան:
Լագոդեխիում (Կախեթի) մինչև +25 աստիճան: Թելավիում ` անձրև և մինչև +25 աստիճան: Տեղումներ են սպասվում նաեւ Գուրջաանիում, որտեղ օդի ջերմաստիճանը կլինի +21 աստիճան: Սիղնաղիում անձրեւ չի սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ +24 աստիճան:
Ռուսթավիում (Քվեմո-Քարթլի) սպասվում է անձրեւ, օդի ջերմաստիճանը տաքանալու է մինչեւ +26 աստիճան: Թբիլիսիում օդերեւութաբանները կանխատեսում են նաև անձրև և մինչև +27 աստիճան տաքուտյուն: