
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ղարաբաղյան խնդիրը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Շառլ Միշելի խնդրանքով Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: 1in.am