
Ողջ աշխարհում օգտագործվել է հակակորոնավիրուսային մոտ 5․5 մլրդ դեղաչափ պատվաստանյութ։ Նման տվյալներ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը ճեպազրույցի ժամանակ։
Կազմակերպությունում նշել են, որ պատվաստումների մեծ մասն արվել է բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչը վկայում է անհավասարության մասին։ Մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում բարձր և միջին եկամուտ ունեցող երկրներին։
Գեբրեյեսուսը նշել է, որ ԱՀԿ-ի գլոբալ նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երկրում մինչև սեպտեմբերի վերջ պատվաստվի բնակչության 10 տոկոսը, իսկ մինչև տարեվերջ՝ 40 տոկոսը։ 1in.am