Սկսվել է բարձրագույն ուսումնական հաստատություններում վրացերենի ուսուցման (նախապատրաստական) ֆակուլտետում գրանցման գործընթացը։
Բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցվելու համար դիմորդը նախ և առաջ Online.naec.ge կայքի միջոցով պետք է պարզի, թե իր կողմից նշված ԲՈՒՀ-երից կոնկրետ ո՞ր ուսումնական հաստատությունն է ընդունվել, այնուհետև համապատասխան հղումով լրացնի իր անձնական տվյալները և ներբեռնի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում գրանցման համար անհրաժեշտ է այցելել https://lms.tsu.ge/ կայք: Դիմորդը հավաքելով իր անձնական համարը (գաղտնաբառը, նույնպես անձնական համար է) հաջորդիվ պետք է սեղմի՝ պայմանագրի ներբեռնում (ხელშეკრულების ჩამოტვირთვა) կոճակը և ներբեռնի այն, հաջորդիվ լրացնելով համապատասխան տվյալները, տպի և ստորագրի: Այնուհետև ստորագրված պայմանագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնի ներքևում նշված համապատասխան տեղում։
Պայմանագրից հետո պետք է ներբեռնել անձնագրի պատճենը, (օտարերկրյա քաղաքացիության դեպքում` անձնագրի (կամ նույնականացման քարտի) պատճենը թարգմաված և նոտարով հաստատված:
Պարտադիր պետք է ներբեռնել լիարժեք ընդհանուր կրթությունը հաստատող պետական փաստաթղթը (ատեստատ) նոտարով հաստատված, զինվորական գրանցման վկայականը (տղաների պարագայում) և լուսանկարի էլեկտրոնային տարբերակը։
Եթե ուսանողը անչափահաս է, պայմանագրի համար պատասխանատու է ծնողը, ուսանողի ծննդականը նոտարով հաստատված և ծնողի անձնագրի պատճենի ներկայացման դեպքում։
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում գրանցման համար ուսանողը պետք է ունենա էլեկտրոնային փոստ (gmail): Նախքան գրանցման գործընթացը սկսելը անհարժեշտ է մուտք գործեք էլեկտրոնային փոստ, այնուհետև հետևյալ հղումով լրացնել դիմորդի գրանցման ձևը, ներբեռնելով՝ անձնագրի պատճենը, լիարժեք ընդհանուր կրթությունը հաստատող պետական փաստաթուղթը (ատեստատ), լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, միասնական ազգային քննության քննական թղթիկի պատճենը, զինվորական գրանցման վկայականը (տղաների համար): Եթե դիմորդն անչափահաս է, անհրաժեշտ է, որ ծնողը (կամ խնամակալը) մասնակցի գրանցման գործընթացին:
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում, դիմորդները պետք է գրանցվեն 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 26-ը, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում գրանցման վերջնաժամկետը մինչև սեպտեմբերի 14-ն: jnes.ge