Վրաստանի զբաղվածության խթանման պետական գործակալության տվյալներով՝ Գերմանիայի գյուղատնտեսության ոլորտում սեզոնային զբաղվածության ծրագրից օգտվել է Վրաստանի 208 քաղաքացի:
Վրաստանի մինչեւ 100 հազար քաղաքացի ցանկություն է հայտնել Գերմանիայում սեզոնային աշխատանքի մեկնել:
Սկզբնական շրջանում Վրաստանի քաղաքացիների զբաղվածության քվոտան սահմանվում էր 500 աշխատողի համար, որը հետագայում հասցվեց 5000 -ի:
Սեզոնային զբաղվածության ծրագիրը շրջանաձև միգրացիայի մի ձև է, որի ընթացքում մարդիկ, ովքեր ապրում են մեկ բնակելի միջավայրում, քաղաքում կամ գյուղում, աշխատանքի են անցնում այլ վայրերում, որտեղից նրանք պարբերաբար վերադառնում են իրենց տները: