Կարտոֆիլագործություն՝ եկամու՞տ, թե՞ տույժ (վիդեո)

Կարտոֆիլագործություն՝ եկամու՞տ, թե՞ տույժ (վիդեո)

Չնայած անցած տարվա կարտոֆիլից կրած տույժին, այնուամենայնիվ ոմանք ստիպված, ոմանք էլ լավի ակնկալիքով շարունակեցին կարտոֆիլագործությունը:

Նինոծմինդայի շրջանում կարտոֆիլագործությունը համարվում է գյուղատնտեսության զարգացած ճուղերից եւ հիմնական եկամտի աղբյուրներից մեկը:

Շրջանի որոշ գյուղերում արդեն սկսվել է վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը, սակայն մասսայական հավաքը կսկսվի սեպտեմբերի 20 -25 -ից:

Ջիգրաշեն գյուղից Զինա Մարաբյանը մեզ հետ զրույցում ասաց. «Կարտոֆիլագործությունը դարձել է անշահույթաբեր աշխատանք, կարտոֆիլի գինը էժան է, բայց կատարած ծախսերը շատ-շատ: Կարտոֆիլը հանելու 1 արի համար պետք է վճարել 2 լարի, էլ չենք խոսում ցանելու, վարելու եւ մնացած աշխատանքների մասին: Իսկ հավքելու համար աշխատողին պետք է վճարել 40 -50 լարի»:

Բնակիչների խոսքով՝ առայժմ պահանջարկն էլ այդքան մեծ չէ, որովհետեւ դեռեւս գնորդներ չեն գալիս: Իսկ մեծ քաղաքներ տանելու եւ յուրացնելու հնարավորություն ոչ բոլորն ունեն:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Կարտոֆիլագործություն՝ եկամուտ թե տույժ