Վրաստանում գիշերային հերթափոխի աշխատակիցները պետք է բուժզննում անցնեն

Վրաստանում գիշերային հերթափոխի աշխատակիցները պետք է բուժզննում անցնեն

Վրաստանի առողջապահության նախարարության ղեկավարի հրամանով գիշերային հերթափոխով աշխատողները պետք է բժշկական զննում անցնեն մինչեւ հերթափոխի մեկնարկը: Ստուգումը պետք է պարբերական լինի:

Ըստ կարգի ՝ գործատուն պետք է հոգա բուժզննման արժեքը:

Նոր կանոնը վերաբերում է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորներին: