«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը սեպտեմբերի 12 -ին Նինոծմինդա քաղաքի մշակույթի կենտրոնի շենքում ներկայացրեց իր թեկնածուներին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրեց Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու Անիվարդ Մոսոյանին և մեծամասնական թեկնածուներին:
Մեծամասնական ցուցակով «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության Նինոծմինդայի թեկնածուներն են.
Համամասնական ցուցակով թեկնածուներն են.
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի ղեկավար Կախա Կուճավան, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:
Հանդիպմանը ելույթ ունեցան խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան, մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը:
Վարչապետը նույնպես հանդես եկավ ելույթով.
«Այս շրջանը առանձնանում է աշխատասեր և հայրենասեր մարդկանցով: Մենք պետք է ավելի շատ աշխատատեղեր ստեղծենք: Մեր կառավարության և բիզնեսի հետ միասին լայնածավալ գործունեություն ենք սկսում գյուղատնտեսության ոլորտում: Այստեղ շատ հողեր կան, այդ թվում` նրանք, որոնք գտնվում են պետության հաշվեկշռում և որոնք պետք է մշակվեն և սեփականաշնորհվեն: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, թե ինչպես զարգացնել ենթակառուցվածքը, ճանապարհները, գազաֆիկացումը, ջրամատակարարումը, որպեսզի բոլոր քաղաքներն ու գյուղերը ունենան 24-ժամյա որակյալ ջուր»:
Ավելացնենք, որ թեկնածուների ներկայացման ժամանակ ներկա էին նահանգապետարանի ներկայացուցիչներ, Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, պետական և մունիցիպալ հաստատությունների վարչական աշխատողներ և դպրոցների տնօրեններ:
Նշենք, որ միջոցառման մուտքն իրականացվել է նախապես տրված հրավերներով: Դահլիճում ներկաները դիմակներ էին կրում և սոցիալական հեռավորություն էին պահպանում: Ժամը 12-00-ին Նինոծմինդայի բնակիչները մշակույթի կենտրոնի շենքում արդեն սպասում էին վարչապետին: Վարչապետը հանդիպմանը ժամանել է ժամը 15։00 -ին: