
Մեքսիկայի Մեխիկո նահանգում 10 բնակելի տուն հայտնվել է փլուզված ժայռի քարազանգվածի տակ։ Հաղորդվում է 1 զոհի մասին։
Դեպքը տեղի է ունեցել Լասարո-Կարդենաս շրջանում։ Քարերի ու ավերված տների փլատակների տակ մնացած մարդկանց թիվը ճշտվում է։ Նրանց վիճակի մասին տեղեկություն չկա։ Փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել 4 մարդու։
Որոնողափրկարարական աշխատանքները դանդաղ են ընթանում․ նոր սողանքի վտանգ կա։ Նշվում է, որ փլուզումը կարող էր լինել 7․1 մագնիտուդով երկրաշարժի հետևանք, որը գրանցվել էր երկրի հյուսիս-արևմուտքում սեպտեմբերի 7-ին և զգացվել մի քանի նահանգներում։ Ավերված տների բնակիչները ծանուցվել էին փլուզման ռիսկի մասին։ 1in.am