
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան չափավոր կերպով աճում են, քանի որ Մեքսիկական ծոցում որոշ արտադրական հզորություններ դեռ չեն վերականգնվել «Իդա» փոթորկից հետո, հայտնում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանները:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.29 տոկոսով եւ կազմել 73.13 դոլար մեկ բարելի դիմաց, հոկտեմբերյան WTI տեսակի ֆյուչերսների գինն աճել է 0.36 տոկոսով եւ կազմել 69.97 դոլար մեկ բարելի դիմաց:
Նավթի շուկայում երկուշաբթի առավոտյան դրական դինամիկ է նկատվում, քանի որ շուկաները դժվարությամբ են հաղթահարում «Իդա» փոթորկի հասցրած վնասները: news.am