Նայեք ձեր ոտքերի տակ. Նինոծմինդայի Հովսեփյան փողոցի մայթին երկաթե կցամասեր(арматура) են առկա:
Բնակիչները դժգոհում էին, որ երկաթյա ձողերը գետնից դուրս են ցցված ճանապարհների մայթերից:
Ինչպես նշում են բնակիչները, հատկապես գիշերը քայլելը վտանգավոր է: Օրվա ընթացքում հնարավոր է ինչ -որ կերպ նկատել և շրջանցել, իսկ երեկոյան հաճախ դժվար է դրանք նկատել: Երկաթե կցամասերը երկար ժամանակ է խոչընդոտում են հետիոտնի երթևեկությանը, բայց ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում:
Ճանապարհի այս հատվածները սպասարկվում է «Ջավախավտոգզա» շինարարական ընկերության կողմից: Հեռախոսով կապվեցինք ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի հետ, ինչին նա պատասխանեց, որ այո, իրենք սպասարկում են ճանապարհը, սակայն մեկ այլ ընկերություն է իրականացրել այս հատվածի և մայթի ասֆալտապատումը: Ինասարիձեն նաեւ նշել է, որ իրենք տեղյակ չեն այս խնդրի մասին: Նա խոստացավ մարդկանց ուղարկել և խնդիրը կարգավորել: