Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի առաջին կիսամյակին Թուրքիայի հանգստավայրերում հանգստացող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 87 տոկոսով՝ մինչև 184.000 մարդու։
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ասոցիացիան (АТОР)։ Վերջինիս հաղորդմամբ՝ նախորդ տարվա առաջին կեսին Ռուսաստանից Թուրքիա է այցելել 1.5 միլիոն զբոսաշրջիկ։
Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը դարձել է ամենանշանակալիցը մնացյալ բոլոր երկրների հետ համեմատ և հանգեցրել է նրան, որ Թուրքիայում ընդհանուր առմամբ նվազել է օտարազգի զբոսաշրջիկների թիվը։
2015 թվականի հունվար-հունիս ամիների հետ համեմատ՝ այս տարվա առաջին կեսին Թուրքիայում օտարազգի զբոսաշրջիկների թիվը նվազել է 28 տոկոսով։ Թուրքիան այդ ընթացքում ընդունել է մոտ 10.7 միլիոն զբոսաշրջիկ։