Որ ուսանողների ուսման վարձը կփոխհատուցի պետությունը

Որ ուսանողների ուսման վարձը կփոխհատուցի պետությունը

Վրաստանը սկսում է ուսանողների համար դրամաշնորհային ֆինանսավորումը` սոցիալական ծրագրերի շրջանակներում` հայտնում է Կրթության նախարարության մամուլի ծառայությունը: Գրում է Ալիք Մեդիան:

Ֆինանսավորման հայտ կարելի է ներկայացնել նախարարության հարթակում` սեպտեմբերի 10 -ից հոկտեմբերի 1 -ը` մինչև 18:00:

Դրամաշնորհին կարող են հավակնել մի քանի կատեգորիայի ուսանողներ, որոնք բուհ են ընդունվել Միացյալ ազգային քննությունների արդյունքների հիման վրա.

  • Բարձր լեռնային շրջանների դպրոցների շրջանավարտներ
  • Օկուպացված տարածքներից ուսանողներ
  • Հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների շրջանավարտներ
  • Տարածքային ամբողջականության համար պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների երեխաներ կամ ծանր ֆիզիկական թերություններ ունեցող վետերաններ կամ նրանց երեխաներ
  • Ծնողազուրկ ուսանողներ
  • Բազմանդամ ընտանիքների անդամներ (չորս և ավելի երեխա)
  • Պետական խնամքի տակ գտնվող ուսանողներ
  • Հայրենադարձի կարգավիճակ ունեցող ուսանողներ
  • Հաշմանդամություն ունեցող ուսանողներ
  • Աուտիզմ ունեցող անձինք
  • Շփման գծերի հարևանությամբ գտնվող դպրոցների շրջանավարտներ
  • Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներ (70 հազար և ցածր վարկանիշային միավոր):