Երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել Բաթումիում (Աջարիա) Սև ծովի ափին, վիրավորվել է նաև մի կին՝ Բելառուսի քաղաքացի:
Վիրավոր կնոջը շտապօգնության թիմը տեղափոխել է Բաթումիի հիվանդանոցներից մեկում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ մամուլի հրապարակումների՝ մահացածը և օտարերկրացի կինը ծանոթներ են եղել:
Ինչպես հայտնում է «Աջարիա TV» – ն, երիտասարդը վիրավորել է զբոսաշրջիկին, իսկ հետո ինքն իրեն վերքեր է տվել, որից հետո նա տեղում մահացել է: Թե ինչն է դարձել միջադեպի պատճառը, դեռ հայտնի չէ:
Տեղում աշխատել են դատաբժշկական փորձագետները, մասնավորապես՝ Բաթումիի դելֆինարիումի հարակից տարածքում:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել «սպանության փորձի» փաստով: