Հազարավոր վրացիներ ստորագրել են խնդրագրի տակ, որով կոչ են արել անհապաղ փոխել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի բանցման հանդիսավոր արարողության համար նախատեսված իրենց մարզիկների հագուստները:
Ինչպես նշում է The Guardian-ը, վրացիների զանգվածային բողոքի պատճառն այն է, որ հատուկ այս միջոցառման համար կարված հանդերձներն ունեն խիստ պահպանողական տեսք ու նման են ազգային տարազների, ինչն ամենևին էլ սազական չէ նման բնույթի մարզական միջոցառման համար:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ արական սեռի մարզիկները ներկայացել են բարձր օձիքով մուգ մոխրագույն կոստյումներով և սպիտակ վերնաշապիկներով, իսկ կանայք՝ կարմիր, սպիտակ տարազներով:
Նշվում է, որ վրացի մարզիկների օլիմպիական հանդերձը ծաղրուծանակի է ենթարկվել ոչ միայն վիրտուալ տիրույթի շարքային օգտատերերի, այլև բազմաթիվ հայտնի վրացի քաղաքական ու հասարակական գործիչների կողմից:
Մինչդեռ Վրաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Նինո Սալուկվաձեն նշել է, գիշերները Ռիո դե Ժանեյրոյում բավական ցուրտ է լինում, ուստի՝ փակ հանդերձները թույլ չեն տա մարզիկներին մրսել:
www.tert.am