Գանձայի մինիֆուտբոլի թիմը մասնակցեց Բաթումիում անցկացվող մրցաշարին

Գանձայի մինիֆուտբոլի թիմը մասնակցեց Բաթումիում անցկացվող մրցաշարին

Հուլիսի 27-31 Բաթումի քաղաքում անցկացվեց մինիֆուտբոլի ընկերական մրցաշար, որին մասնակցում էին մինիֆուտբոլի 3 թիմեր՝ Բաթումիի պետական համալսարանի, Բաթումիի հայ համայնքի և Գանձայի մինիֆուտբոլի թիմերը:

Գանձայի մինիֆուտբոլի թիմը հանդես եկավ պրոֆեսիոնալ մինիֆուտբոլիստների հետ, որոնք միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիրներ են: ճիշտ է, Գանձայի թիմը պարտվեց երկու թիմերի հետ հանդիպումներում էլ, սակայն թիմի մարզիչ Ռուբեն Պողոսյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ Գանձայի թիմի մարզիկները ըմբիշներ են, ոչ թե մինիֆուտբոլիստներ և չունեն մարզվելու համար պատշաճ ուսումնամարզական պայմաններ, լավ հանդես եկան: Գանձայի թիմին հանձնվել է նաև խորհրդանշական գավաթ:

Մանրամասների մասին մենք զրուցեցինք Գանձայի մինիֆուտբոլի թիմի մարզիչ Ռուբեն Պողոսյանի հետ.


Էլմիրա Աբգարյան



Opinion, pooling and voting