Էդվարդ Նալբանդյանը հրաժարվեց պատասխանել Երեւանյան դեպքերի վերաբերյալ հարցին

Էդվարդ Նալբանդյանը հրաժարվեց պատասխանել Երեւանյան դեպքերի վերաբերյալ հարցին

Թբիլիսիում օգոստոսի 1-ին Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն ընդունեց իր Հայաստանի գործընկերոջը: Այս մասին գրում է Aliq.ge-ն:

Էդվարդ Նալբանդյանին շնորհակալություն հայտնելով այցի համար` Ջանելիձեն նշել է, որ Հայաստանին և Վրաստանին կապում է տնտեսական հարաբերությունների բազմամյա պատմությունը.

«Հենց այս բազմադարյա մշակույթն է հանդիսանում հարաբերությունների զարգացման հիմքը: Հիշեցնեմ, որ ընթացիկ տարվա մարտ ամսին պաշոնական այցով գտնվում էի Հայաստանում, ուրախ եմ, որ այսօր մեզ տրվեց հնարավորություն՝ շարունակել մեր զրույցը Վրաստան-Հայաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ»:

Կարճատև երկխոսությունը սկսվեց ուշացումով և փակ էր լրատվամիջոցների համար: Հանդիպման ավարտին երկու նախարարները սահմանափակվեցին համատեղ հայտարարությամբ, լրագրողներին հարցեր տալու հնարավորություն չընձեռնվեց: Փոխարենը նախարարները հայտարարեցին, որ հասցրել են քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում համագործակցության հետագա խորացման վերաբերյալ տնտեսական և առևտրային ոլորտներում: Կարևորություն է տրվել առկա հարաբերությունների խորացմանը, քանի որ կա դրա պոտենցյալը երկու հարևան երկրի միջև:

«Հանդիպման ընթացքում կարևորել ենք նաև առկա ձևաչափերը տնտեսական կոմիտեի և տնտեսական երկուստեք աշխատանքային խմբի մեխանիզմների ակտիվորեն օգտագործումը: Խոսել ենք քաղաքական խորհրդակցությունների ձևաչափերի վերաբերյալ Արտգործնախարարությունների միջև, որը կաջակցի ձևաչափերի պատրաստմանն ու հարցերի մանրամասն քննարկմանը»:

Նախարարի համաձայն՝ քննարկվել են նաեւ սահմանների դելիմիտացիային վերաբերող հարցեր, տարածաշրջանում ստեղծված մարտահրավերները նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության. «Մենք վերահաստատեցինք, որ երկու երկիրն էլ ձգտում է բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացմանը» :

Էդվարդ նալբանդյանի համաձայն՝ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Վրաստանում հայկական ժառանգության պահպանմանը և ծագումով հայ Վրաստանի քաղաքացիներին վերաբերվող կարևոր հարցերի. «Իմ գործընկերոջը ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները: Մենք համաձայնել ենք, որ հիմնախդրի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով»:

Ալիք մեդիայի այն հարցին, թե Հայաստանի արտգործնախարարությունը ինչ դիրքորոշում ունի Երևանյանի վերջին դեպքերի հետ կապված՝ Նալբանդյանը կարճ պատասխանեց՝ «Չեմ պատասխանի, քանի որ ձևաչափը չի համապատասխանում»:



Opinion, pooling and voting