Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Լևան Իզորիան: Այս մասին Թբիլիսիում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքով՝ հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար է նշանակվել Քեթևան Ցիխելաշվիլին, ով վերջին տարիներին աշխատում էր որպես հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարի տեղակալ:
Հուլիսի 28-ի երեկոյան Կվիրիկաշվիլին բավարարել է 2016 թվականի օգոստոսի 1-ից զբաղեցրած պաշտոնից պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հրաժարականի դիմումը: Խիդաշելին այդ պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականի մայիսի 1-ից:
Հուլիսի 12-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել էր, որ իշխող «Վրացական երազանք» դաշինքի մեջ մտնող ուժերը որոշել են հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին:
Դա պատճառ է դարձել Խիդաշելիի և հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլիի հրաժարականների համար: