Վրաստանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացման հետ. Կվիրիկաշվիլի

Վրաստանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացման հետ. Կվիրիկաշվիլի

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Գորիի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացման հետ:

Հարգանք մատուցելով 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին՝ Կվիրիկաշվիլին ցավալի է համարել այն, որ վրացիները 21-րդ դարում նորից ստիպված եղան արյուն թափել հայրենի հողերի համար, պայքարել հայրենիքի համար:

«Երբ «Վրացական երազանքը» ներգրավվեց քաղաքական պայքարի մեջ, մեր նպատակը խելամիտ քաղաքականություն վարելն էր և երկրում խաղաղություն պահպանելը, ամեն տիպի սպառնալիքներից ու սադրանքներից խույս տալը:

Եվ մենք կարողացանք հասնել դրան: Սակայն սպառնալիքը չի անցել, մենք այսօր էլ կանգնած ենք մեծ մարտահրավերների առջև, և մեզանից պահանջվում են մեծ ջանքեր՝ պահպանելու համար դժվարությամբ նվաճված այդ խաղաղությունը:

Վրացիներն իրավունք չունեն կայացնելու հապճեպ որոշումներ: Մենք չպետք է կրկնենք անցյալի սխալները: Սակայն մենք երբեք չենք համակերպվի մեր տարածքների օկուպացման հետ և բոլոր խաղաղ ճանապարհներով կպայքարենք մեր երկրի միավորման համար:

Վերջնական հաղթանակը չի կարող լինել առանց Վրաստանի միավորման, իսկ այն սկսվում է աբխազ և օս եղբայրների հետ հաշտեցմամբ»,- ասել է Վրաստանի վարչապետը:



Opinion, pooling and voting