Նինոծմինդայում մեկնարկեց “Ջավախք” ամառային ճամբարը

Նինոծմինդայում մեկնարկեց “Ջավախք”  ամառային ճամբարը

Օգոստոսի 1-ին Նինոծմինդայի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում մեկնարկեց Ջավախք” ամառային ճամբարը:

Ճամբար են հաճախելու 8-ից 15 տարեկան 80 երեխա: Ճամբարի ջոկատավարները եկել են ԱՄՆ տարբեր նահանգներից: Ճամբարի շրջանակներում երեխաները սովորելու են հայերեն երգեր, խաղալու զանազան խաղեր: Ճամբարի մասնակիցները բաժանվել են երեք ջոկատի` կամիր, կապույտ, ծիրանագույն:

Ճամբարը ստեղծվել է 5 տարի առաջ: Առաջին տարին ճամբարը անցկացվեց միայն Ախալքալաքիում և Ախալցիխեում, և ահա երկրորդ տարին է, որ այն անկացվում է նաև Նինոծմինդայում և Ծալկայում: Ճամբարը իր շուրջն է հավաքում երեխաների և յուրատեսակ կապ է հաստատում Սփյուռքի և Ջավախեթիի բնակիչների միջև: “Ջավախք” ջամբարը հանդիսանում է Հայ օգնության միության (ՀՕՄ) ծրագրերից, որը կազմակերպել է ՀՕՄ-ի վրաստանյան մասնաճյուղը:

Մանրամասները մեր նյութում.

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting