
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, սեպտեմբերի 20-21-ը, չնայած օդի բարձր ջերմաստիճանին (+27, +32), Վրաստանի առանձին շրջաններում հնարավոր է տեղա թույլ անձրև:
Սեպտեմբերի 22-24-ը Վրաստան կներթափանցեն զով և խոնավ օդային զանգվածներ, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանն արևմտյան Վրաստանում կնվազի մինչև +17, +22, իսկ արևելյան Վրաստանում սպասվում է +20, +25 աստիճան:
Սեպտեմբերի 20-21-ը Թբիլիսիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 22-24-ը սպասվում է համեմատաբար զով և անձրևոտ եղանակ: aliq.ge