Վրաստանի պետական արտաքին պարտքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 1,289 մլրդ դոլարով: Նախորդ ամսվա համեմատ արտաքին պարտքի ծավալն աճել է 44,504 մլն դոլարով:
Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի օգոստոսի դրությամբ Վրաստանի պետական արտաքին պարտքը գերազանցել է 8.047 միլիարդ դոլարը: Գործող լարիի փոխարժեքով պարտքը կազմում է 25.084 միլիարդ լարի: 2020 թվականի օգոստոսի դրությամբ պարտքը կազմում էր 6,758 մլրդ դոլար, կամ 20,746 մլրդ լարի:
Վրաստանի խոշորագույն վարկատուներն են՝ Ասիական զարգացման բանկը (ADB), Համաշխարհային բանկի միջազգային զարգացման ասոցիացիան (IDA) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (IBRD): aliq.ge