Տեսանյութ. «Փոստատարից մինչև թերթի խմբագիր»,- Մոլիկ Սեդրակյան

Տեսանյութ. «Փոստատարից մինչև թերթի խմբագիր»,- Մոլիկ Սեդրակյան

Մոլիկ Մկրտչի Սեդրակյանը ծնվել է 1939 թվականին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում: Միջնակարգ կրթություն ստացել է գյուղի դպրոցում:

12 տարեկան հասակից Սեդրակյանը աշխատել է որպես գյուղի փոստատար: Այնուհետև ընդունվել է գյուղատնտեսական տեխնիկում, սակայն լրագրության նկատմամբ ունեցած մեծ սերը նրան ստիպեց թողնել տեխնիկումը և Մոլիկ Սեդրակյանը սկսեց աշխատել «Ստալինյան ուղի» տեղական թերթում:

Այնուհետև նա ընտրվեց կոմերիտմիության շրջանային կոմիտեի երկրորդ քարուղար: 1961 թվականին, երբ Բոգդանովկայի և Ախալքալաքի շրջանները միացան իրար, Մոլիկ Սեդրակյանը կրկին ընտրվեց երկրորդ քարտուղար: Ավելի ուշ նա դարձավ Ախալքալաք քաղաքի գավառագիտական թանգարանի տնօրեն:

1966 թվականին մեր հերոսը նշանակվեց «Արշալույս» շրջանային թերթի գլխավոր խմբագիր: Մոլիկ Մկրտչի Սեդրակյանը Վրաստանի Լրագրողների միության անդամ է, հանդիսանում է Վահան Տերյանի պոեզիայի տոնի հիմնադիրը Գանձա գյուղում, նրա հոդվածները տպվել են սովետական հայտնի “Ավանգարդ” և “Սովետական Վրաստան” թերթերում:

Վերջին տարիներին Մոլիկ Սեդրակյանը ապրում է Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում: Նա ունի 3 երեխա և 5 թոռ:

Մանրամասները մեր նյութում.

Գրեթե ամեն տարի Մոլիկ Սեդրակյանը Վահան Տերյանի պոեզիայի տոնակատարության օրերին գալիս է Գանձա:


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting