Ուսուցիչների վարձատրությունն ըստ գիտական աստիճանի. Որքա՞ն կլինի ձեր աշխատավարձը բակալավրի, մագիստրոսի կամ դոկտորի աստիճանի պարագայում:Այս մասին գրում է jnews-ը.
Ուսուցիչների վարձատրությունը տարբերվում է ըստ գիտական աստիճանի:
6 տարուց պակաս աշխատանքային փորձ, բակալավրի աստիճան ունեցող ուսուցիչը կստանա 477,90 լարի՝ լրիվ դրույքով աշխատանքի համար (առանց կարգավիճակի հավելման), մագիստրոսի կոչում ունեցողը524,48 լարի (առանց կարգավիճակի հավելման), իսկ դոկտորի կոչում ունեցողը 571.05 լարի (առանց կարգավիճակի հավելման):Եթե աշխատանքային փորձը 6 տարուց ավելի է, բայց 11 տարուց պակաս, ապա ըստ գիտական աստիճանի վարձատրությունը կլինի հետևյալը.
. բակալավր՝ 496.13 լարի
. մագիստրոս՝ 542.70 լարի
. դոկտոր՝ 589.28 լարի
Եթե անձն ունի դոկտորի կոչում, նույն մասնագիտությամբ դպրոցում աշխատանքի ընդունվելու դեպքում նրան կտրվի ավագ ուսուցչի կարգավիճակ: Մինչև աշխատանքի ընդունվելը նրա համար միակ պահանջը կլինի առարկայի իրավասության ապացույցը: Այս արտոնությունը հասանելի է միայն դոկտորի աստիճան ունեցող ուսուցիչներին։
Մագիստրոսի կոչում ունեցող ուսուցիչը դպրոցում աշխատանքի ընդունվելու համար պետք է հանձնի ուսուցչի որակավորման քննություն այն առարկայից, որը նախատեսում է դասավանդել, իսկ, եթե դիպլոմի մեջ նշված չէ ուսուցիչ լինելու փաստը, պետք է անցնի ուսուցչի նախապատրաստական մեկամյա ծրագիր, ըստ այդմ դպրոցում աշխատանքի անցնելուց հետո նա կստանա գիտական աստիճանի համար նախատեսված հավելավճար: