Հոկտեմբերի 4-ը այն ամսաթիվն է, երբ մենք կարծում ենք, որ կրթությունը կշարունակվի դասասենյակում: Մինչ այդ կարևոր է երկրում կայունացման ավելի լավ իրավիճակ ունենալ և համապատասխան որոշում կայացնել», – այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար, Թամար Գաբունիան:
Նրա խոսքով, դպրոցների անվտանգ բացելու կապակցությամբ, Հիվանդությունների վերահսկման կենտրոնն ու Կրթության նախարարությունը պատրաստում են լրացուցիչ առաջարկություններ:
«Բաց վիճակում դպրոցներ պահելը շատ կարևոր է: Այժմ, ընթացիկ ժամանակահատվածում, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և Կրթության նախարարությունը լրացուցիչ առաջարկներ են պատրաստում դպրոցների անվտանգ բացման համար: Հոկտեմբերի 4-ը այն ամսաթիվն է, երբ մենք կարծում ենք, որ ուսումը կշարունակվի դասարաններում: Մինչ այդ կարևոր է երկրում կայունացման ավելի լավ վիճակ ունենալ և համապատասխան որոշում կայացնել», – ասել է Թամար Գաբունիան:
Հիշեցնենք, դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը հեռակա է ընթանում սեպտեմբերի 15-ից: Հեռավար ուսուցումը կանցկացվի մինչև հոկտեմբերի 4-ը: Այնուամենայնիվ, հոկտեմբերի 4-ից դասարաններում և լսարաններում դասերը կվերսկսվեն միայն այն քաղաքում կամ գյուղում, որտեղ վարակի մակարդակը կլինի չորս տոկոսից պակաս: Հոկտեմբերի 4-ից դասարաններում ուսուցման վերսկսման դեպքում ծնողները կրկին կկարողանան ընտրել, ցանկանում են թե ոչ կրկին մնալ հեռավար ուսուցման:1tv.ge